211652_close_icon
views-count1208 դիտում article-date 13:12 18-06-2015

Մայրաքաղաքում ընթանում են պարտադիր բարեկարգման և կանաչապատման աշխատանքներ. լուսանկարներ

Երևանի ավագանու որոշմամբ սահմանված կարգով ընթացքի մեջ են հարակից ընդհանուր օգտագործման տարածքների 2015 թվականի պարտադիր բարեկարգման աշխատանքները: Մասնավորապես իրականացվում են սալիկների փոխարինման, ասֆալտբետոնե ծածկի վերականգնման, մետաղյա կառուցվածքների ներկման և թարմացման աշխատանքներ: Նշենք, որ մայրաքաղաքում հաշվառված շուրջ 15 հազար օբյեկտներից քաղաքապետարանի կողմից տնտեսվարողներին տրամադրված հարակից տարածքի սահմանների սխեմաներով շուրջ 4 հազարն ունեն նաև կանաչապատման համար նախատեսված հարակից տարածքներ, որտեղ կազմակերպվում են խոտհնձի, սիզամարգերի, ծառերի և ծաղիկների տնկման, ձևավորման, ոռոգման և խնամքի այլ աշխատանքներ: Երևանի քաղաքապետի հանձնարարությամբ գործընթացի նկատմամբ սահմանված է խիստ հսկողություն, կազմակերպվում են ամենօրյա ստուգայցեր: Տարեսկզբից մինչ օրս պարտավորությունները չկատարած տնտեսվարողների նկատմամբ կազմվել է 301 վարչական արձանագրություն:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 8+
8+

Նմանատիպ նյութեր