ՆԱՏՕ-ն կավելացնի Աֆղանստանում իր հավելյալ ուժերը. Սթոլթենբերգ
«Մոտակա օրերս ՆԱՏՕ-ն որոշում կընդունի մեծացնել Աֆղանստանում հավելյալ ուժերը»,- ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենց Սթոլթենբերգը: Այդ մասին գրում է РИА Новости-ն:
«Հաջորդ հանդիպման ժամանակ մենք կքննորկենք, թե ինչպես կարելի է ամրապնդել մեր հավաքական անվտանգությունը: Մեզ խնդրել են մի քանի հազար հոգով ավելացնել Աֆղանստանում մեր զորքերի թիվը: Մենք այժմ այդ հարցն ենք քննարկում և որոշում կկայացնենք մոտակա օրերս»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է Սթոլթենբերգը: