2926 դիտում
10:01 01-12-2020
ՆԱՏՕ-ն Ուկրաինայի և Վրաստանի միջոցով Սև ծովի տարածաշրջանում կավելացնի իր ռազմական ներկայությունը․ Ստոլտենբերգ
Ի պատասխան Ղրիմում Ռուսաստանի ռազմական ներկայության ուժեղացմանը՝ ՆԱՏՕ-ն Ուկրաինայի և Վրաստանի միջոցով իր ռազմական ներկայությունը կավելացնի սևծովյան տարածաշրջանում, ՆԱՏՕ-ի անդամ երկրների ԱԳ նախարարների հանդիպմանն ընդառաջ կայացած ասուլիսում հայտարարել է դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը, գրում է [url=https://eadaily.com/ru/news/2020/11/30/stoltenberg-budem-usilivat-gruppirovku-za-schet-ukrainy-i-gruzii?fbclid=IwAR0CSSf5xNrnb7M_ja_f3HqNt9vgcFwqibASOpcgeHOloMHD5pCHpblUVEU]eadaily[/url]-ն։
«Մենք տեսնում ենք, որ Ռուսաստանը Ղրիմում մեծացնում է իր ռազմական ներկայությունը, ուստի մենք պետք է ավելացնենք մեր ներկայությունը սևծովյան տարածաշրջանում և այդ հարցը քննարկենք մեր գործընկերների՝ Ուկրաինայի և Վրաստանի հետ։ Մենք սերտորեն համագործակցում ենք Սև ծովի տարածաշրջանում մեր արժեքավոր գործընկերների՝ Վրաստանի և Ուկրաինայի, ինչպես նաև ՆԱՏՕ-ի անդամ երեք երկրների՝ Թուրքիայի, Բուլղարիայի և Ռումինիայի հետ: ՆԱՏՕ-ն արդեն տարածաշրջանում զգալի ռազմական ներկայություն ունի, մենք վերջերս այնտեղ ռազմածովային զորավարժություններ են անցկացրել, ինչպես նաև ռումինական հրամանատարության ներքո Ռումինիայում ՆԱՏՕ-ի վարժական բրիգադ ենք տեղակայել»,- ասել է Ստոլտենբերգը։
Ստոլտենբերգը նաև տեղեկացրել է, որ դեկտեմբերի 2-ին ՆԱՏՕ-ի ԱԳ նախարարների հանդիպման առցանց նստաշրջանին կմասնակցեն նաև Ուկրաինայի և Վրաստանի ԱԳ նախարարները։
Միևնույն ասուլիսի ժամանակ Ստոլտենբերգը նաև հայտարարել էր, որ Լեռնային Ղարաբաղում և Բելառուսում տեղի ունեցած իրադարձությունների արդյունքում Ռուսաստանը հզորացրել է իր ռազմական ներուժը։
«Ռուսաստանն արդիականացնում է իր միջուկային զինանոցը և նոր հրթիռներ է գործարկում, նոր ուժեր է տեղակայում Հյուսիսից մինչև Սիրիա և Լիբիա: Ռուսական ռազմական ներկայության ուժեղացում ենք տեսնում նաև Բելառուսում և Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցող ճգնաժամերի արդյունքում»,- ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը:
Նմանատիպ նյութեր
3759 դիտում
19:00 24-03-2022
ՆԱՏՕ-ն կավելացնի Ուկրաինային տրամադրվող ռազմական օգնության ծավալը. Բայդեն
3886 դիտում
19:56 25-11-2016
ՆԱՏՕ-Հայաստան և ՆԱՏՕ-Ադրբեջան հարաբերությունները պայմանավորված չեն ԼՂ հակամարտությամբ. Յենս Ստոլտենբերգ
1386 դիտում
14:26 24-12-2022
Մեծ Բրիտանիան կավելացնի ռազմական բյուջեի չափը Ուկրաինայի հակամարտության պայմաններում. Telegraph
Այս բաժնից
1021 դիտում
17:09 24-12-2024
Էյֆելյան աշտարակում հրդեհ է բռնկվել. տարհանվել է 1,000-ից ավելի մարդ
2811 դիտում
14:17 24-12-2024
Ամիօ բանկը բացառիկ հաջողություններ է գրանցել պարտատոմսերի շուկայում
958 դիտում
22:53 23-12-2024
Վրաստանի խորհրդարանի շենքի մոտ բողոքի հերթական ցույցն է անցկացվում