Ռուսաստանն առաջվա նման Եվրոպայի աշակերտը չէ. Լավրով
ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը «Միր» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հույս է հայտնել, որ Եվրոպան, որը հանդես է գալիս, նրա խոսքով, ուսուցչուհու դերում, վերջապես կհասկանա, որ Ռուսաստանի հետ «աշակերտ-ուսուցիչ» հարաբերությունները վաղուց անցել են։
Այսկերպ է ՌԴ ԱԳ նախարարը մեկնաբանել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի՝ Սոչի կատարած այցելության և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ նրա բանակցությունների արդյունքները։
«Անշուշտ, Անգելա Մերկելի այցը բավականին տպավորիչ էր. դա վերջին տարիներին իր առաջին այցն էր Ռուսաստան, և զրույցն էլ անցել է կառուցողական ու գործնական ոճով, առանց մեկմեկու որևէ շեշտադրումներ անելու»,-ասել է Լավրովը և հավելել, որ վաղուց են անցել Եվրոպա-Ռուսաստան հարաբերությունները «ուսուցիչ-աշակերտ» կարգավիճակում։