Ֆրանսիայում կրկեսի ներկայացման ժամանակ առյուծը հարձակվել է վարժեցնողի վրա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Ֆրանսիայի Ամյեն քաղաքում կրկեսի ներկայացման ժամանակ առյուծը հարձակվել է վարժեցնողի վրա, ինչի հետևանքով տղամարդը գլխի և պարանոցի լուրջ վնասվածքներ է ստացել: Այս մասին հայտնում է LiveLeak-ը:
Ըստ աղբյուրի տեղեկությունների՝ վարժեցնողին հատուկ ուղղաթիռով շտապ տեղափոխել են հիվանդանոց, որտեղ մի քանի ժամ տևողությամբ վիրահատության է ենթարկվել:
Կրկեսի ներկայացուցիչները ֆեյսբուքյան էջում գրառում են կատարել, որ տղամարդու կյանքին ոչինչ չի սպառնում: