211652_close_icon
views-count6423 դիտում article-date 20:08 09-05-2017

Բրյուսելում բացվել է Եվրոպայի պատմության թանգարան

Մայիսի 6-ին Բրյուսեու դռներն է բացել Եվրոպայի պատմության թանգարանը: 6-հարկանի շենքում ներկայացված են տարբեր ցուցանմուշներ սկսած Եվրոպայի ստեղծման առասպելից մինչև մեր օրերը: Այս մասին հայտնում է [url=http://www.dw.com/ru/%D0%B2-%D0%B1%D1%80%D1%8E%D1%81%D1%81%D0%B5%D0%BB%D0%B5-%D0%BE%D1%82%D0%BA%D1%80%D1%8B%D0%BB%D1%81%D1%8F-%D0%BC%D1%83%D0%B7%D0%B5%D0%B9-%D0%B5%D0%B2%D1%80%D0%BE%D0%BF%D0%B5%D0%B9%D1%81%D0%BA%D0%BE%D0%B9-%D0%B8%D1%81%D1%82%D0%BE%D1%80%D0%B8%D0%B8/a-38752382]Deutsche Welle[/url]-ն: Ինչպես նշում են թանգարանի ստեղծողները, Եվրոպան հանդիսանում է տարբեր գաղափարների և գործընթացների արդյունք: Թանգարանում ներկայացված են Կարլ Մարքսի «Կապիտալը», համագերմանական առաջին սահմանադրությունը, երկու աշխարհամարտերի և Սառը պատերազմի մասին ցուցանմուշներ, հելսինկյան հռչակագիրը: Կան նաև քաղաքացիական և ազատագրական շարժումների մասին պատմող նկարներ, ֆիլմեր, փաստաթղթեր: Թանգարանային նշուշներից ուշագրավ է նաև մի սվիտեր՝ վրան փամփուշի երկու անցք: Այն թանգարանին է նվիրել 17-ամյա Ռադա Իոնեսկուի մայրը: Իոնեսկուն սպանվել է Բուխարեստում Չաուշեսկուի դեմ ցույցի ժամանակ 1989թ.: Թանգարանում ներկայացված են նաև մերօրյա նշանակալի իրադարձություների մասին պատմող նմուշներ: Թանգարանի պատերին գրված են եվրոպական մեծ մտածողների թևավոր դարձած խոսքերը: Նրանցից մեկը պատկանում է Ադոլֆ Մուշգին. «Ներկա հիշողությունը միավորոմ և բաժանում է Եվրոպան»;

Նմանատիպ նյութեր