Սեուլում Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի աջակցությամբ ցուցադրություն է բացվել
Այսօր Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի աջակցությամբ կորեական Սեուլ քաղաքում տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցին նվիրված ժամանակավոր ցուցադրության բացում:
Լուսանկարների ցուցադրության բացմանը ներկա էին Ճապոնիայում և Կորեայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Հրանտ Պողոսյանը, Կորեայի Հանրապետության պատգամ մարմիններ, հայկական համայնքի ներկայացուցիչներ, արտասահմանյան ներկայացուցչության անդամներ և այլն: