Գերմանիայում թանգարանից գողացել են 1,2 մլն եվրո արժողությամբ ադամանդներով թագը
Գերմանական Բադեն քաղաքի թանգարանից հանցագործները գողացել են 367 ադամանդներով ոսկյա թագը: Այս մասին հայտնում է HTB-ն:
Թանգարանի անվտանգության ծառայությունից հայտնել են, որ չեն նկատել, թե երբ են գողացել թանկարժեք թագը, հետևաբար, չգիտեն, թե որ ժամին է տեղի ունեցել գողությունը:
Նշվում է նաև, որ ցուցափեղկը, որի ետևում է գտնվել է թագը, կոտրված չի եղել:
Թագի արժեքը գնահատվում է 1,2 մլն եվրո: