Գերմանիայում 150 հազար եվրո արժողությամբ թռչուն են գողացել
Գերմանական Դյուսելդորֆ քաղաքում անձնական հավաքածուից գողացել են AS 969 ցեղատեսակի աղավնի, որի արժեքը 150 հազար եվրո է:
Թռչնի տերը հայտարարել է, որ փոստատար աղավնուն գտնողին եւ վերադարձնողին 10 հազար եվրո կտա: Ոստիկանությունը փնտրում է թռչնին:
AS 969 տեսակի աղավնիներին օգտագործում են մրցաշարերի ժամանակ: