Ռուսաստանում ներկայացվել է 40 հազար դոլար արժողությամբ՝ ադամանդներով զարդարված iPhone X-ը
Ռուսաստանում սմարթֆոնների բացառիկ դիզայնով հայտնի «Caviar» ընկերությունը ներկայացրել է հերթական գլուխգործոցը: Այս մասին հայտնում է RBC-ն:
Հերթական գաջեթը՝ iPhone X-ը, ստեղծվել է ընդամենը մեկ օրինակով: Այն զարդարված է 344 ադամանդներով և 13 խոշոր ռուբիններով:
«Կայսերական թագ» անվանումով սմարթֆոնի գինը կազմում է 2,4 մլն ռուբլի (40 հազար դոլար):