Միջերկրական ծովում մոտ 80 միգրանտ է ջրահեղձ եղել
Շուրջ 80 միգրանտ է մահացել Միջերկրական ծովը հատելու ժամանակ նավի շրջվելու հետևանքով։ Այդ մասին հայտնել է ANSA գործակալությունը։
Ըստ տեղեկություններ՝ի նավի վրա եղել է 120 մարդ։ Փրկվածներից 40-ը տեղափոխվել է Սիցիլիա կղզու Պոցցալլո նավահանգիստ։
Նավը ուղղություն է վերցրել Լիբիայի ափերից, սակայն որոշ ժամանակ անց այն սկսել է ջրով լցվել, և բոլոր միգրանտները հայտնվել են բաց ծովում։