211652_close_icon
views-count2321 դիտում article-date 14:17 19-11-2016

Վերջին 1 տարում Միջերկրական ծովում 4000-ից ավելի միգրանտ է ջրահեղձ եղել

Միայն նախորդ շաբաթ Միջերկրական ծովում խեղդվել է առնվազն 365 միգրանտ։ Իսկ վերջին 1 տարում ջրահեղձ եղածների թիվը հասել է 4636-ի։ Վիճակագրական տվյալները ներկայացրել է Միգրացիայի հարցերով միջազգային կազմակերպությունը, հաղորդում է BBC-ն։ Ըստ տվյալների՝ հիմնականում Արևմտյան Աֆրիկայից ներգաղթող մարդիկ փորձում են հասնել Իտալիայի ափեր խարխուլ ռետինե նավակներով, որտեղ էլ շատ քիչ հույսեր են ունենում՝ քաղաքացիություն ստանալու։ Կազմակերպության ներկայացուցիչ Լեոնարդա Դոյլի խոսքով՝ միայն նախորդ տարի ծովային ճանապարհով Եվրոպա հասած միգրանտների թիվը դեռևս հաշվվում է 344.000։ Իսկ Թուրքիա-Հունաստան երթուղին արգելափակվեց՝ շնորհիվ ԵՄ-ի ու Թուրքիայի միջև կնքված համաձայնագրի։

Նմանատիպ նյութեր