211652_close_icon
views-count15351 դիտում article-date 00:05 08-05-2017

Երևանի Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Արա Սադոյանը Պարոնյան 22 հասցեում հատված ծառի վերաբերյալ պարզաբանում է տալիս

ենտրոն վարչական շրջանի հարգելի´բնակիչներ, Կենտրոն վարչական շրջանի Պարոնյան 22 հասցեում հատված ծառի վերաբերյալ սոցիալական ցանցում քաղաքացի Վարդան Վարդանյանի հնչեցրած մտահոգության հետ կապված, տեղեկացնում եմ, որ մայթեզրի ծառի հատումը իրականացվել է Կենտրոն վարչական շրջանի կանաչապատման ընկերության կողմից տվյալ հասցեում բնակվող բնակիչների բողոքների հիման վրա: Կենտրոն կանաչապատման ծառայությունից հայտնում են,որ ծառը գտնվել է չոր և վթարային վիճակում: Վթարային ծառի հեռացման աշխատանքները իրականացվել են բացառապես բնակիչների անվտանգությունից ելնելով։ Մեր համաքաղաքացիներին հորդորում ենք մտահոգություններ ունենալու դեպքում, զանգահարել Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմ կամ նամակներ ուղարկել Կենտրոնի վարչական շրջանի ֆեյսբուքյան էջին: Նմանօրինակ խնդիրների առկայության պարագայում մեր մասնագետները անպայման կտան համապատասխան գնահատական-եզրակացությունը և կձեռնարկվեն համապատասխան միջոցառումներ` մեր բնակիչների անվտանգությունը ապահովելու համար։

Նմանատիպ նյութեր