211652_close_icon
views-count3077 դիտում article-date 22:29 01-07-2015

Երևանի Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Արա Սադոյանը շրջայց է կատարել վարչական տարածքում. ֆոտոշարք

Հուլիսի 1-ին Երևանի Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Արա Սադոյանը համապատասխան բաժինների պատասխանատուների, համատիրությունների նախագահների, մաքրման և կանաչապատման աշխատանքներ իրականացնող կազմակերպությունների ղեկավարների հետ հերթական աշխատանքային շրջայցն է կատարել վարչական շրջանում: Շրջայցի շրջանակներում Արա Սադոյանը ծանոթացել է բակային տարածքերում ընթացող աշխատանքներին ևս մեկ անգամ պահաջելով մանկական սպորտային խաղաձևերը տեղադրելիս ցուցաբերել առավելագույն ուշադրություն դրանց տեղադրման նորմերի պահպաման, ամրության և ապահովության վրա: Վարչական շրջանի ղեկավարը հետևել է նաև բազմաբնակարան շենքերի շքամուտքերում և հարկաբաժիններում ընթացող վերանորոգման և ապակեպատման աշխատանքներին, տվել ցուցումներ՝ պահանջելով նորոգման աշխատանքներում լինել բարեխիղճ և ավարտել սահմանված ժամանակահատվածում: Արա Սադոյանը հանդիպում է ունեցել նաև <<Կենտրոն>> համատիրության աշխատակիցների հետ, որի ընթացքում քննարկվել են աղբահանության և գույքահարկի վճարների գանձման գործընթացին առընչվող հարցեր: Շրջայցի ավարտինԱրա Սադոյանը զրուցել է նաև բնակիչների հետ լսել նրանց հուզող խնդիրները և առաջարկությունները, տվել հանձնարարականներ շրջայցին ներկա պատասխանատուներին՝ բարձրացված հարցերի լուծումներ տալու համար:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+

Նմանատիպ նյութեր