3893 դիտում
17:54 02-12-2016
Հաշմանդամների միջազգային օրվան ընդառաջ՝ Երևանի Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Արա Սադոյանը այցելեց «Հայաստանի խուլերի միավորում». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Հաշմանդամների միջազգային օրվան` Դեկտեմբերի 3-ին ընդառաջ՝ Երևանի Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Արա Սադոյանը այցելեց «Հայաստանի խուլերի միավորում» ՀԿ, հանդիպեց ՀԿ նախագահ Գ.Գրիգորյանի, ՀԿ անդամների հետ և նրանց հանձնեց նվերներ։
Վարչական շրջանի ղեկավարը, դիմելով ներկաներին, նշեց.«Միավորման անդամների հետ մեկ տարվա ընթացքում մենք ունեցել ենք մի շարք հանդիպումներ, մշտապես ուշադրության կենտրոնում եմ պահել ներկայացված խնդիրներն ու աջակցություն եմ ցուցաբերել ՀԿ տարբեր նախաձեռնություններին։ Անհատապես ծանոթ եմ և տեղյակ ձեզանից շատերին հուզող խնդիրներին և մեծ հույս ունեմ, որ առկա խնդիրների լուծմանն ուղղված համատեղ ծրագրերը կյանքի կկոչվեն և կշարունակեմ հնարավորությունների սահմաններում աջակցել ձեզ»։
«Հայաստանի խուլերի միավորում» ՀԿ անդամներն իրենց հերթին շնորհակալություն հայտնեցին վարչական շրջանի ղեկավար Արա Սադոյանին՝ ցուցաբերած մեծ ուշադրության և աջակցության համար։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+
Նմանատիպ նյութեր
3458 դիտում
22:29 01-07-2015
Երևանի Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Արա Սադոյանը շրջայց է կատարել վարչական տարածքում. ֆոտոշարք
Այս բաժնից
1024 դիտում
19:06 30-01-2025
Վարդան Կոստանյանը տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ է նշանակվել
673 դիտում
18:54 30-01-2025
ՀՀ ՏԿԵ նախարարը մասնակցել է Հայաստանի համայնքների միության ընդհանուր ժողովին
493 դիտում
18:42 30-01-2025
Արարատ Միրզոյանը ողջունել է ԵՄ դիտորդական առաքելության ժամկետի երկարացումը