211652_close_icon
views-count6371 դիտում article-date 13:07 25-05-2018

Երևանի Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Արա Սադոյանը շնորհավորել է շրջանավարտներին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երևանի Կենտտրոն վարչական շրջանի ղեկավար Արա Սադոյանը դպրոցական Վերջին դասի առթիվ այսօր ներկա է գտնվել Երևանի Հ.2 ավագ դպրոցի «Վերջին դաս» միջոցառմանը և շնորհավորել դպրոցի շրջանավարտներին, մանկավարժներին և ծնողներին: Իր խոսքում նա մասնավորապես նշել է. «Սիրելի՛ շրջանավարտներ, շնորհավորում եմ ձեզ ուսումնառության կարևորագույն փուլի ամփոփման՝ դպրոցական Վերջին դասի առթիվ։ Ձեր մուտքը մեծ կյանք թո՛ղ բարի լինի։ Լիահույս եմ, որ դպրոցական տարիներին ստացած գիտելիքները ամուր հիմք կդառնան հետագայում ձեր կյանքի երազելի ուղին հարթելու և մեծ հաջողություններ արձանագրելու ճանապարհին։ Վստահ եմ՝ լավագույնս կդրսևորեք ձեր ունակություններն ու կարողությունները և դպրոցում ստացած գիտելիքներով ձեր ուրույն նպաստը կբերեք մեր մայրաքաղաքի ու սիրելի Կենտրոնի զարգացմանը՝ դառնալով մեր պետականության հզորացման հուսալի մասնակիցը»։ Միջոցառման շրջանակում աշակերտները ներկայացրել են իրենց դպրոցական տարիների ուսումնառության շրջանը և երազանքները ՝ ներկաների հետ կիսվելով թանկ, զվարճալի և հաճելի հիշողություններով, խենթության և հասունության փայլուն դրվագներով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 12+
12+

Նմանատիպ նյութեր