9369 դիտում
23:07 07-05-2017
Ֆրանսիայի ընտություններում հաղթել է Մակրոնը. Մարին լը Պենը ընդունել է պարտությունը
Էքզիթ-փոլի տվյալներով Ֆրանսիայի նախագահի ընտրություններում հաղթանակ է տանում Էմանուել Մակրոնը: Ըստ այդմ՝ 39-ամյա քաղաքական գործիչը ստացել է քվեների 65,1%-ը: Այս մասին հայտնում է DW.com-ը, հղում անելով France 2 հեռուստաալիքին:
Այդ տեղեկության համաձայն՝ Մարին լը Պենին քվերակել են ընտրողների 34,9 տոկոսը: «Բացվում է մեր պատմության նոր էջը՝ կրկին հայտնված հույսի և վստահության էջը»,- հայտարարել է Էմանուել Մակրոնը էքզիթ-փոլի արդյունքները հայտնելուց հետո:
Փարիզի Լուվրի հրապարակում այս պահին Մակրոնի կողմնակիցները հանրահավաք են կազմակերպել և տոնում են իրենց հաղթանակը:
Մարին լը Պենը ընդունել է պարտությունը և հեռախոսով արդեն շնորհավորել է Մակրոնին Ֆրանսիայի նախագահ ընտրվելու կապակցությամբ: «Ազգային ճակատը» այսպիսով դառնում է Ֆրանսիայի գլխավոր ընդդիմադիր կուսակցությունը: Մարին լը Պենը այս ընտրություննեում «Ազգային ճակատի» արդյունքը համարել է պատմական ձեռքբերում և հայտարարել, որ վճռականորեն մասնակցելու են առաջիկա խորհրդարանական ընտրություններին:
Նշենք, որ Մակրոնի գլխավորած քաղաքական ուժը Ֆրանսիայի ներկա խորհրդարանում ոչ մի պատգամավոր չունի:
Մակրոնին արդեն շնորհավորել են Ֆրանսիայի վարչապետ Բեռնար Կազնյովը և Գերմանիայի կանցլերը Անգել Մերկելը: Մակրոնին շնորհավորել է նաև ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Twitter-ի իր միկրոբլոգում:
Նմանատիպ նյութեր
1342 դիտում
14:45 20-05-2016
Մարին Լե Պենը խոստանում է ճանաչել Ղրիմը, եթե ընտրվի Ֆրանսիայի նախագահ
1677 դիտում
11:55 16-04-2014
Մարին Լե Պենը ժամանել է Կրեմլ․ տեսանյութ
693 դիտում
13:02 10-04-2015
Մարին Լը Պենը քաղաքականությունից հեռանալու կոչ է արել հորը
Այս բաժնից
1006 դիտում
11:54 22-12-2024
Գերմանիայում ձերբակալվել է Մագդեբուրգում ահաբեկչության կասկածյալին
652 դիտում
11:43 22-12-2024
Թրամփը սպառնացել է ԱՄՆ-ին վերադարձնել Պանամայի ջրանցքի վերահսկողությունը