Մարին Լե Պենը խոստանում է ճանաչել Ղրիմը, եթե ընտրվի Ֆրանսիայի նախագահ
Ֆրանսիայի իշխանությունները կարող են ճանաչել Ղրիմի կարգավիճակը, եթե երկրի նախագահ ընտրվի «Ազգային ճակատ» կուսակցության առաջնորդ Մարին Լե Պենը: Այդ մասին Լե Պենը հայտարարել է RT-ին տված հարցազրույցում:
«Ես հստակ տեսնում եմ այնպիսի մի հնարավորություն, որ շատ հավանական է՝ Ֆրանսիան ճանաչի Ղրիմը ռուսական, եթե դառնամ, Ֆրանսիայի նախագահ»,-ասել է նա:
Վերջինս նաև նշել է, որ իր կուսակցությունը կողմ է հանդես գալիս Ռուսաստանի դեմ կիրառվող տնտեսական պատժամիջոցների անմիջական չեղարկմանը:
Հիշեցնենք, որ Վենետիկն արդեն ճանաչել է Ղրիմը որպես Ռուսաստանի մաս: