Հունաստանում 17 մարդ է ձերբակալվել, ովքեր կասկածվում են միգրանտներ տեղափոխելու մեջ
Հունաստանում 17 մարդ է ձերբակալվել, ովքեր կասկածվում են անօրինի կերպով միգրանտներին Իտալիա և սկանդինավյան երկրներ տեղափոխելու մեջ: Այդ մասին հայտնում է ռուսական euronews-ը:
Նրանք 5 փախստականների թաքցրել են բեռնատարի ներքևի հատվածում: Դեպքը տեղի է ունեցել բուլղարական սահմանի մոտ: Վարորդի միջոցով հաջողվել է գտնել հանցախմբի մյուս անդամներին:
Ինչպես հաղորդվում է, Իտալիա հասնելու համար միգրանտները վճարել են 3000 եվրո: