Շվեյցարիայում 4 մարդ է ձերբակալվել, ովքեր կասկածվում են ահաբեկչական խմբավորումների հետ կապ ունենալու մեջ
Շվեյցարիայի ոստիկանությունը ձերբակալել է 4 մարդու, ովքեր կասկածվում են ահաբեկչական խմբավորման հետ կապ ունենալու մեջ: Այդ մասին գրում է РИА Новости-ն:
Ինչպես տեղեկացնում է աղբյուրը` ձերբակալվածները կապ են ունեցել «Ալ-Քաիդի» և «Իսլամական Պետության» ահաբեկչական խմբավորումների հետ:
Ձերբակալվածների մեծ մասը խմբավորումների հետ կապ են հաստատել համացանցի միջոցով: