Պենտագոնը հաստատել է «ԻՊ»-ի հարձակումը Իրաքի ռազմակայանի վրա
Ամերիկյան զինված ուժեր Կենտրոնական հրամանատարությունը հաստատել է այն տեղեկատվությունը, որ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբի զինյալները հարձակվել են Իրաքի հյուսիում գտնվող ռազմական բազայի վրա, որտեղ եղել են ԱՄՆ ռազմական հրահանգիչներ: Այդ մասին հայտնում է TACC-ը:
«Մենք կարող ենք հաստատել, որ նրանց չհաջողվեց հարձակվելո բազայի վրա: Մենք տուժածներ չունենք: Մենք առաջվա պես կենտրոնացված ենք «Իսլամական պետություն» ավաբեկչական խմբավորմանը ոչնչացնելու վրա: Նա տարածաշրջանում և ամբողջ աշխարհում խաղաղության և անվտանգության հաստատման ամենամեծ սպառնալիքն է»,- ասել է ամերիկյան զինված ուժեր Կենտրոնական հրամանատարությունը: