211652_close_icon
views-count668 դիտում article-date 11:29 18-05-2015

Պենտագոնը հաստատել է Սիրիայում ԻՊ պարագլուխ Աբու ալ-Սայաֆի սպանության մասին լուրը

Պենտագոնը հաստատել է Սիրիայում «Իսլամական պետություն» խմբավորման պարագլուխներից մեկի` Աբու ալ-Սայաֆի սպանության մասին տեղեկությունը: Պենտագոնի ղեկավար Էշթոն Քարթերը հայտնել է, որ Աբու Սայիֆը վերահսկում էր խմբավորման ֆինանսները և խմբավորման գրաված տարածքներից նավթի մատակարարման պատասխանատուն էր: Ըստ Associated Press-ի, ամերիկյան հատուկ ջոկատայինների գործողությունների ընթացքում ձերբակալվել է սպանված զինյալի կինը, որը նույնպես մեծ դեր էր խաղում խմբավորման գործնեությունում: Նշվում է, որ հատուկ գործողությունը լիազորել է անձամբ նախագահ Օբաման:

Նմանատիպ նյութեր