211652_close_icon
views-count7015 դիտում article-date 19:34 06-05-2017

Ստեփանակերտում տեղի է ունեցել բժշկական գիտաժողով

Ստեփանակերտի հանրապետական բժշկական կենտրոնի նախաձեռնությամբ այսօր տեղի է ունեցել բժշկական գիտաժողով՝ նվիրված մայիսյան եռատոնին: Միջոցառմանը բացման խոսքով հանդես է եկել ԱՀ առողջապահության նախարար Կարինե Աթայանը, ով մասնավորապես ասել է, որ շատ կարևոր է նման գիտաժողովների դերը: «Հաշվի առնելով այն, որ բժշկությունն այն գիտությունն է, որ պահանջում է մասնագետների մշտական կատարելագործում, կարիք կա նման գիտաժողովների կազմակերպմանը»,- մասնավորապես նշել է Կ. Աթայանը: Գիտաժողովի կազմակերպիչ, ՀԲԿ բժիշկ-համաճարակաբան Զոյա Մաղաքելյանն ասել է, որ բժշկական գիտաժողովների կազմակերպումն անհրաժեշտ և կարևոր է այն առումով, որ բժիշկները կարողանան կիսվել իրար հետ, կատարել փորձի փոխանակում, ներկայացնել կատարած աշխատանքների արդյունքների վերլուծություն: «Մեր բժիշկները մասնակցել են արցախյան ազատամարտին և ապրիլյան պատերազմին. նրանք կարողացել են ժամանակին բազմաթիվ վիրավորներին բժշկական օգնություն ցույց տալ: Մենք մեր հարգանքի տուրքն են մատուցում այն զոհերի հիշատակին, ովքեր իրենց մատաղ կյանքերը չեն խնայել հանուն հայրենիքի»,-ասել է Զ. Մաղաքելյանը: Գիտաժողովին ներկա են եղել բժիշկներ, բուժաշխատողներ և այլք:

Նմանատիպ նյութեր