Չինական C919 ինքնաթիռն առաջին անգամ թռիչք է կատարել
Չինական C919 ուղևորատար ինքնաթիռն առաջին անգամ օդ է բարձրացել Շանհայի «Պուդուն» օդանավակայանից մայիսի 5-ին և հաջողությամբ վայրէջք կատարել: Այն օդում է մնացել մոտ կես ժամ` 3 հազար մետր բարձրության վրա: Այս մասին հայտնում է TACC-ը:
Թռիչքից հետո անձնակազմն ու տեխնիկներն իրականացրել է մի շարք թեստեր` օդանավի առանցքային համակարգերը ստուգելու նպատակով: Առաջին թռիչքի ժամանակ C919-ին ուղեկցել է մի փոքրիկ ինքնաթիռ, որը վերահսկել է վերջինիս:
C919-ում է եղել չինական ավիաընկերության անձնակազմի նախկին հրամանատար Ցայ Ցզյունը: