ԱՄՆ֊ում United Airlines֊ի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել
United Airlines ընկերությանը պատկանող մարդատար օդանավը տեխնիկական անսարքության պատճառով արտահերթ վայրէջք է կատարել Միսիսիպի նահանգի Ջեկսոն քաղաքի օդանավակայանում։ Այս մասին հայտնել են տեղի ԶԼՄ֊ները։
Նրանց հաղորդած տվյալների համաձայն, ինքնաթիռը Չիկագո էր ուղևորվում։ Օդանավի անձնակազմն և ուղևորները չեն տուժել։ Պատահարի այլ մանրամասներ չեն հաղորդվում։