211652_close_icon
views-count75335 դիտում article-date 21:41 03-05-2017

«Ծառուկյանական դեսանտ»՝ ԱԺ պատգամավոր Խաչիկ Մանուկյանի տան մոտ

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ արդեն մի քանի ժամ է՝ ԱԺ պատգամավոր Խաչիկ Մանուկյանի տան մոտ, որը գտնվում է Երևան քաղաքի Այգեստան 5-րդ փողոցի 17 հասցեում, «դեսանտ է իջեցրել» Գագիկ Ծառուկյանը: Խ. Մանուկյանի ընտանիքի անդամներից ահազանգել են մեր գործընկեր [url=http://www.aravot.am/2017/05/03/882998/]Aravot.am[/url] էլեկտրոնային լրատվամիջոցի թղթակցին և հայտնել, որ իրենց սեփական տան բակում ինչ-որ մեքենա է կանգառել` «Toyota Prado» և հերթապահություն է իրականացնում տան մոտ: Մեքենայում գտնվող անծանոթ անձինք պարբերաբար զանգում են տան դուռը և պահանջում են, որ Խաչիկ Մանուկյանը դուրս գա: Լսելով, որ նա տանը չէ, երիտասարդները պահանջում են, որ ընտանիքի տղամարդ անդամներից որեւէ մեկը դուրս գա: Բացասական պատասխան լսելով` նրանք փողոցային բառապաշարով արտահայտություններ են անում: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ այս պահին, կարծես, «դեսանտները նահանջել են» և ինքը գտնվում է Խ. Մանուկյանի տան մոտ, իսկ պատգամավորի դուստրը՝ Սոնա Մանուկյանը, հայտնեց, որ նրանք քիչ առաջ հեռացել են, սակայն կասկածներ ու մտավախություն ունեն, որ չի բացառվում, որ 37թ.-ի նման գիշերը այցելեն՝ փորձելով ահաբեկել ընտանիքի անդամներին:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր