211652_close_icon

«Եթերային ապարանք»-ը և «Փոքրիկ զորավարը». տեղի է ունեցել Խաչիկ Մանուկյանի նոր գրքերի շնորհանդեսը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

views-count8639 դիտում article-date 11:00 18-03-2017
Երեկ՝ մարտի 17 ին, Երևանի Ավետիք Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանի սրահում բարերար Գագիկ Հարությունյանի հովանավորությամբ տեղի ունեցավ ժամանակակից գրող Խաչիկ Մանուկյանի երկու նոր գրքերի՝ «Եթերային ապարանք»-ի և «Փոքրիկ զորավարի» շնորհանդեսը, որոնցից առաջինն իր էջերում ամփոփում է հեղինակի նոր, ժամանակակից և բազմաժանր բանաստեղծությունները, իսկ երկրորդը պատկանում է նորօրյա հայկական մանկական գրականության շարքին: «Հաց բերողի»՝ Արթուր Սարգսյանի անժամանակ մահվան կապակցությամբ Խաչիկ Մանուկյանն իր գրքերի շնորհանդեսի՝ նախապես պլանավորած ծրագրից հանել էր ուրախ երաժշտական կատարումները, միջոցառումն էլ նվիրեց «Հաց բերողի» հիշատակին: Պատվավոր հյուրերի շարքում անվանի մտավորականներ, հասարակական ու քաղաքական գործիչներ էին: Միջոցառման ընթացքում «Երկրապահ» կամավորականների միության վարչության անդամները ԵԿՄ նախագահ, Արցախի հերոս, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանի անունից Խաչիկ Մանուկյանին պարգևատրեցին «ԵԿՄ 25 տարի» հոբելյանական մեդալով: Պարգևների ու նվերների արժանացավ նաև գրքերի հովանավորը՝ Գագիկ Հարությունյանը, ով էլ, իր հերթին, հանդիսության ավարտից հետո սրահում գտնվող բոլոր գրքերը նվիրեց հանդիսատեսներին: Լուսանկարները և տեսանյութը` Հայկ Կիսեբլյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 54+
54+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր