Պուտինն ու Մերկելը կբանակցեն Սոչիում
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը և Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը կբանակցեն Սոչիում: Վերջին երկու տարիների ընթացքում կանցլերն առաջին անգամ է Ռուսաստանում:
Սպասվում է, որ երկու երկրների ղեկավարները կքննարկեն միջազգային, այդ թվում` ահաբեկչության դեմ պայքարի և Մինսկի պայմանավորվածությունների իրականացման հարցերը:
РИА Новости-ն գրում է, որ Մերկելը հայտարարել է, թե պատրաստվում է Պուտինի հետ քննարկել նաև Լիբիայի ճգնաժամային իրավիճակը և երկրի զարգացման հարցերը: