Պակիստանի իշխանությունները կբանակցեն թալիբների հետ
Պակիստանի կառավարության ներկայացուցիչները թալիբների հետ բանակցություններ վարելու համար մեկնում են Հյուսիսարևմտյան սահմանային նահանգ։ Այս մասին հայտնում է BBC֊ն։
Սա «Թեհրիք-ի-Թալիբան» իսլամիստական շարժման հետ ուղիղ բանակցություններ անցկացնելու առաջին փորձն է։ Մինչ այդ նրանք բանակցել են միջնորդների միջոցով։
Բանակցությունների անցկացման վայրի մասին տվյլաներ չեն հրապարակվում։


