Ադրբեջանում ժայթքել է Լոքբաթան ցեխի հրաբուխը
Ադրբեջանում այսօր առավոտյան ժայթքել է Լոքբաթան ցեխի հրաբուխը, որը գտնվում է Բաքվից 15 կմ հեռավորության վրա։
Այս մասին հայտնում է haqqin.az պորտալը՝ հղում անելով Ադրբեջանի էկոլոգիայի և բնական պաշարների նախարարությանը։
Հրաբխից ոչ հեռու նաև նավթահանք է գտնվում։ Նշված վայրում օպերատիվ խումբ է աշխատում՝ կազմված արգելոցի աշխատակիցներից։
Լոքբաթանը դասվում է «կեղտոտ» հրաբուխների շարքին։ Այն համարվում է աշխարհում 5 ամենակեղտոտ հրաբուխներից մեկը։ Սա հերթական ժայթքումը թվով 25-րդ էր։