Կուրիլյան կղզիների հրաբուխը սպառնում է ժայթքել
                        Կուրիլյան կղզիներից մեկի Սինարկա հրաբուխը սպառնում է ժայթքել: Հրաբուխն ակտիվ է դեռ 2008 թվականից, սակայն դեկտեմբերի  3-ից խառնարանից արտանետումներ են տեղի ունենում:
Հրաբուխն ակտիվ չէր 140 տարի: Արտանետված գազերի  բարձր ջերմաստիճանը եւ տեւական «հանգիստը» խոսում են այն մասին, որ  ցանկացած պահի կարող է սկսվել ժայթքումը: 
2012 թվականին Կուրիլյան կղզիներում ակտիվացել էր նաեւ Սնոու հրաբուխը, իսկ 2013 թվականին՝ Չիրինկոտանը:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                     
                     
                     
                     
                     
            

