Թուրքիայում խոսում են Պուտինի և Էրդողանի հանդիպման մասին
Մայիսի 3-ին Թուրքիայի և Ռուսաստանի նախագահների կայանալիք հանդիպման ժամանակ կքննարկվի Սիրիայում կրակի դադարեցման հարցը:
Լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին հայտնել է Թուրքիայի ԱԳՆ-ի՝ Սիրիայի հարցերով վարչության դեկավարի տեղակալ Մուստաֆա Յուրդաքուլը, փոխանցում է РИА Новости-ն: :
«Սիրիայի հարցը նույնպես այդ երկխոսության կարևոր մասն է կազմում: Երկու նախագահները կքննարկեն նաև Սիրիայում հրադադարի ռեժիմի ամրապնդման հարցը: Մենք ունենք շատ գաղափարներ, որոնք պատրաստ ենք թղթին հանձնել»,- ասել է նա:
Նրա կարծիքով Սիրիայում հրադադարի ռեժիմի ամրապնդման հարցը առանցքային է նաև Աստանայում կայանալիք հանդիպման ժամանակ:
«Մենք արդեն աշխատել ենք մի քանի թղթերի վրա և փորձում ենք այս փուլում ինչ-որ բանի հասնել»,- ասել է Յուրդաքուլը: