Ուկրաինան և հացահատիկի գործարքը կլինեն Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպման օրակարգում։ Այս մասին օգոստոսի 2-ին հայտարարել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։
«Օրակարգը, առաջին հերթին, մեր երկկողմ հարաբերություններն են, որոնք շատ, շատ բազմաբնույթ են։ Կա նաև Ուկրաինայի ու հացահատիկի գործարքի հարցը»,- պարզաբանել է Պեսկովը:
ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը հավելել է, որ Պուտինն ու Էրդողանը պայմանավորվել են առաջիկայում որոշել հանդիպման վայրն ու ժամկետը։