ԱՄՆ Կոնգրեսում ընդհանուր հայտարարի են եկել դաշնային բյուջեի շուրջ. այն կազմում է 1.07 տրիլիոն դոլար
ԱՄՆ Կոնգրեսի անդամները երկար քննարկումների արդյունքում համաձայնեցրել են մինչև ընթացիկ տարվա սեպտեմբերի 30-ը դաշնային բյուջեի գործարկումը, գրում է The Washington Post պարբերականը։
Պայմանավորվածությունը ձեռք է բերվել հանրապետականների ու դեմոկրատների միջև մի քանի շաբաթ տևած ծանր բանակցություններից հետո։ Այն նախատեսում է 12.5 մլրդ դոլար՝ ռազմական նոր ծախսերի և 1.5 մլրդ դոլար՝ սահմանների անվտանգության համար։
Համաձայնագիրը նաև ընդգրկում է «մի քանի ռազմավարական հաղթանակներ՝ դեմոկրատների նկատմամբ». միջոցներ՝ Պուերտո-Ռիկոյին օգնելու, ափիոնային թմրաշրջանառության դեմ պայքարի ու գիտության ոլորտում ֆինանսավորումը մեծացնելու համար։
Բյուջեի ընդհանուր գումարը մինչև ֆինանսական տարեվերջ կկազմի 1.07 տրիլիոն դոլար։