«Նորմանդական քառյակը» ընդհանուր հայտարարի է եկել սպառազինությունների հետքաշման և սահմանազատման շուրջ
«Նորմանդական քառյակը» (Ռուսաստան, Ուկրաինա, Գերմանիա, Ֆրանսիա) երեկ երեկոյան Ուկրաինայի արևելքում սահմանազատման գծի և սպառազինությունների հետքաշման վերաբերյալ անցկացրած բանակցությունների արդյունքում կարողացել է որոշակի համաձայնության գալ:
Ինչպես հաղորդում է Ria Novosti գործակալությունը, քննարկումից առաջ Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը լրագրողներին հայտարարեց, որ վերջին օրերին Ուկրաինայի արևելքում ընթացող մարտերը ցույց են տալիս, որ իրավիճակը գնալով ավելի վտանգավոր է դառնում: