78652 դիտում
10:42 30-04-2017
Գյումրիում ձերբակալվել է 49–ամյա տղամարդը, ով կասկածվում է երիտասարդ աղջկա և մանկահասակ երեխայի նկատմամբ բռնաբարություն կամ բռնաբարության փորձ կատարելու մեջ
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ երեկ՝ ապրիլի 29-ին, Հայաստանի քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության քննիչի որոշմամբ ձերբակալվել է Գյումրի քաղաքի Կոստոյան փողոցի 5 տան հանրակացարանի բնակիչ, 49-ամյա Արտյոմ Սարգսյանը:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս կասկածվում է 2 հոգու նկատմամբ բռնաբարություն կամ բռնաբարության փորձ կատարելու մեջ:
Գ. Շամշյանի տեղեկութուններով՝ Ա. Սարգսյանը, ով նախկինում եղել է դատապարտված՝ դանակի սպառնալիքի տակ առաջարկել է անառակաբարո գործողություններ կատարել 25-ամյա Ալվարդ Հ. –ի նկատմամբ, սակայն, տեսնելով, որ մերժում է ստանում՝ սկսել է բռունցքներով հարվածներ հասցնել Ալվարդին, իսկ հետո դանակը պահել է պարանոցին, պատառոտել հագուստը և ցանկացել Ալվարդի կամիքին հակառակ սեռական հարաբերություն ունենալ նրա հետ:
Պարզվել է նաև, որ ճիվաղը փորձել է նաև անառակաբարո գործողություններ կատարել մանկահասակ Մ. Ս.-ի նկատմամբ, սակայն դա նույնպես, իր կամքից անկախ, տեղի չի ունեցել:
Նշանակվել են մի շարք փորձաքննություններ:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
1834 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)