63463 դիտում
20:40 21-10-2016
Առեղծվածային բռնաբարություն կամ բռնաբարության փորձ՝ մարզերից մեկում
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ ոստիկանության մարզային վարչություններից մեկի Անչափահասների գործերով բաժանմունքի աշխատակիցները օպերատիվ տվյալներն իրացնելիս՝ հոկտեմբերի 19-ին տարածքային բաժին են հրավիրել 42-ամյա Հերմինե Հ.-ին և նրա աղջկան՝ 15-ամյա Լիանա Հ.-ին, ով սովորում է այդ մարզի հիմնական դպրոցներից մեկի 9-րդ դասարանում:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Լիանա Հ.-ն ոստիկանությանը հայտնել է, որ 2015 թ.-ի գարնանը իրենց տանը քրոջ ամուսինը՝ 28-ամյա Արման Ջ.-ն դանակի սպառնալիքով սեռական հարաբերություններ է ունեցել իր հետ , որը կատարվել է մինչև 2016 թ.-ի սեպտեմբեր:
Ոստիկանությունում աղջիկը հայտնել է նաև, որ Արման Ջ.-ն ամեն անգամ սեռական հարաբերություն ունենալով իր հետ՝ սպառնացել է:
Գ Շամշյանի տեղեկություններով՝ փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի դիմում տրված մարզի քննչական վարչությունում նյութեր են նախապատրաստվում:
[color=#CC0000]SHAMSHYAN.com-[/color]ը ունի ամբողջական տվյալները՝ տուժողների և կասկածյալի, ինչպես նաև բնակության վայրի տվյալները, սակայն այս պահին ձեռնպահ է մնում այն ամբողջական ներկայացնելուց:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ որոնվողը նախկինում եղել է դատապարտված:
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Նմանատիպ նյութեր
1593 դիտում
12:40 31-08-2015
Բռնաբարություն, սպանություն, սպանության փորձ. նախաքննությունն ավարտվել է, գործն ուղարկվել դատարան
Այս բաժնից
26766 դիտում
14:01 23-11-2024
Ավտովթար՝ Արագածոտնի մարզում. «ԳԱԶ 31»-ը գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս. կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ