24188 դիտում
01:10 29-04-2017
Հերթական անգամ երևանաբնակ ժամկետային զինծառայողների ծնողները հնարավորություն ստացան տեսակցության այցելել իրենց զավակներին. ՀՀ ՃՈ քաղցրավենիքներ ուղարկեց և ուղեկցեց ավտոշարասյունը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Երեկ՝ ապրիլի 28-ին, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ հերթական անգամ երևանաբնակ ժամկետային զինծառայողների ծնողները հնարավորություն ստացան տեսակցության այցելել ՀՀ և Արցախի Հանրապետության սահմանամերձ զորամասերում ժամկետային ծառայություն անցնող իրենց զավակներին:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մինչ ավտոբուսների մեկնումը, ծնողներին բարի ճանապարհ են մաղթել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն ու ՀՀ Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը:
Քաղաքապետն ու նախարարն անձամբ շրջել և զրուցել են ծնողների հետ, բարի ծառայություն մաղթել զինվորներին և պատրաստակամություն հայտնել վերադառնալուց հետո լսել նրանց դժգոհությունները և առաջարկները:
Տարոն Մարգարյանը շնորհակալություն է հայտնել ՀՀ պաշտպանության նախարարությանը, Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակին, նաև Ստեփանակերտի քաղաքապետին, ովքեր իրենց աջակցությունն են ցուցաբերում ծրագրի իրականացմանը, նաև Ճանապարհային ոստիկանությանը, առողջապահության ոլորտի այն աշխատակիցներին, ովքեր ողջ ճանապարհի ընթացքում ուղեկցում են զինծառայողների ծնողներին:
ՀՀ Ճանապարհային ոստիկանությունը՝ ՀՀ ՃՈ պետ Եգոր Կարապետյանի գլխավորությամբ, ինչպես նախորդ այցերի ժամանակ այս անգամ ևս զինվորների համար քաղցրավենիքներ ուղարկեց, նաև ճանապարհ դուրս գալուց առաջ ստուգեց ավտոբուսների վարորդների խմածությունը և բարեբախտաբար բոլորն էլ գտնվում էին սթափ վիճակում:
Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 345+
345+