17969 դիտում
18:22 30-10-2017
Երևանաբնակ ժամկետային զինծառայողների շուրջ 1600 ծնողներ այցելել են սահմանամերձ զորամասերում ծառայող իրենց զավակներին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
ՀՀ պաշտպանության նախարարության և Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ երևանաբնակ պարտադիր ժամկետային զինծառայողների շուրջ 1600 ծնողներ հոկտեմբերի 28-ին այցելել են սահմանամերձ զորամասերում ծառայող իրենց զավակներին: Ծնողների հետ միասին զինծառայողների հետ հանդիպման են մեկնել ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը և Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը:
Պաշտպանական գերատեսչության ղեկավարը, լրագրողների հետ ճեպազրույցում նշել է, որ ծրագիրն իսկապես սպասված է և անհրաժեշտ: Այն նաև լավ օրինակ է դարձել մյուս քաղաքների համար. այս տարի Գյումրու և Վանաձորի քաղաքապետարանները ևս ցանկություն են հայտնել հանդես գալ նման նախաձեռնությամբ: Տարոն Մարգարյանի գնահատմամբ՝ սա բանակ-հասարակություն կապի ամրապնդմանն ուղղված կարևոր ծրագիր է և այն շարունակական բնույթ է կրելու: Քաղաքապետի հավաստմամբ՝ արվելու է հնարավորը, որպեսզի զինվորները համոզված լինեն, որ իրենք և իրենց ծնողները մշտապես պետության և համայնքի հատուկ ուշադրության կենտրոնում են:
Զինծառայողների ծնողների այցելության առիթով սահմանմերձ բոլոր զորամասերում կազմակերպվել են հանդիսավոր արարողություններ:
2013 թվականից մինչ օրս այս ծրագրի շրջանակում արդեն ավելի քան 9000 ծնող հնարավորություն է ունեցել այցելելու իրենց զինծառայող որդիներին և տեղերում ծանոթանալու նրանց ծառայության պայմաններին:
Այցի շրջանակում Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանին եւ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին ընդունել է Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը: Հանդիպմանը մասնակցել է նաև Արցախի Հանրապետության պաշտպանության նախարար Լեւոն Մնացականյանը: Քննարկվել են բանակաշինությանը եւ Երեւան քաղաքի հետ համագործակցությանը վերաբերող մի շարք հարցեր: Բակո Սահակյանն ընդգծել է, որ հայկական երկու հանրապետությունների համագործակցությունը տարածաշրջանում կայունության պահպանման կարեւորագույն նախապայմաններից մեկն է:
Աշխատանքային այցի ընթացքում ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը Արցախի Հանրապետության պաշտպանության նախարար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանի ուղեկցությամբ բանակի կենտրոնական զորամասերից մեկում հանդիպել է նորավարտ սպաների հետ:
Վիգեն Սարգսյանն անդրադարձել է զինված ուժերի համակարգում և պաշտպանական ոլորտում տեղի ունեցող և ակնկալվող հայեցակարգային փոփոխություններին, պարզաբանումներ տվել «Ազգ-բանակ», «Դիտակետ» ու «Ես եմ» ծրագրերի, ինչպես նաև հանրային լայն հնչեղություն ստացած «Զինվորական ծառայության և զինծառայողների կարգավիճակի մասին» օրենքի նախագծի վերաբերյալ՝ հավաստիացնելով, որ բոլոր փոփոխություններն ունեն մեկ վերջնական նպատակ` ամրապնդել մեր պաշտպանունակությունը, կատարելագործել հակառակորդին զսպելու մեխանիզմները և բարձրացնել զինծառայողների իրավական ու սոցիալական պաշտպանվածության մակարդակը:
Այցի ավարտին Վիգեն Սարգսյանն ու Տարոն Մարգարյանը ծանոթացել են Երևանի և Ստեփանակերտի քաղաքապետարանների միջև հաստատված համագործակցության ծրագրի շրջանակում Ստեփանակերտում Ազատամարտիկների այգու կառուցման աշխատանքների ընթացքին: ՀՀ պաշտպանության նախարարը նկատել է, որ հանգստի գոտին կդառնա հայկական երկու մայրաքաղաքների միջև ձևավորված արդյունավետ համագործակցության լավագույն խորհրդանիշերից մեկը:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 22+
22+
Նմանատիպ նյութեր
3608 դիտում
14:33 23-10-2017
Երևանաբնակ ավելի քան 1600 զինծառայողների ծնողներ կայցելեն իրենց զավակներին
6373 դիտում
19:17 04-09-2017
Սահմանամերձ զորամասերում ծառայող երևանաբնակ զինծառայողների ծնողները կայցելեն իրենց զավակներին
Այս բաժնից
691 դիտում
23:09 23-12-2024
Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստը կվարի Փաշինյանը
742 դիտում
22:40 23-12-2024
Երևանի նոր ջրի մաքրման կայանը և աղբաորսիչ սարքերն արդեն գործում են
718 դիտում
22:27 23-12-2024
Մայր Աթոռում տեղի է ունեցել դպրության, ուրարակրության և կիսասարկավագության աստիճանների տվչություն