Ռուսաստանը նավթի արդյունահանումը կրճատել է օրական 300 հազար բարելով
Ռուսաստանը չի շրջանցել Վեննայում ձեռք բերված համաձայնությունը և նավթի արդյունահանման ծավալները կրճատել է՝ հասցնելով օրական մինչև 300.000 բարելի։ Այդ մասին, ինչպես հայտնում է Ria Novosti-ն, հայտարաել է ՌԴ էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակը։
Հիեցնենք, որ 2016 թվականի նոյեմբերի 30-ին OPEC-ի /նավթ արդյունահանող երկրների կազմակերպություն/ անդամե պետությունները պայմանավորվածություն ձեռք բերեցին օրական 1.2 մլն բարելով նավթը կրճատելու շուրջ։
Դեկտեմբերի 10-ին OPEC-ի ոչ անդամ 11 պետություններ, այդ թվում՝ Ռուսաստանը /300 հազար բարելով/ պայմանավորվեին նավթի արյդւոնահանման ծավալները կրճատել օրական 558 հազար բարելով։
Համաձայնագիրը կնքվել է 2017 թվականի առաջին 6 ամիսների համար՝ այն երկարաձգելու հնարավորությամբ։