211652_close_icon
views-count1900 դիտում article-date 13:04 01-03-2016

OPEC-ը կրճատել է նավթի արդյունահանումը

OPEC-ի (Նավթ արդյունահանող երկրների կազմակերպությունը) անդամ երկրները փետրվարին ամսվա կտրվածքով պատմության մեջ առաջին անգամ ռեկորդային չափով կրճատել են արդյունահանվող նավթի ծավալները: Այդ մասին հայտնում է Reuters-ը՝ հղում անելով հետազոտության արդյունքներին: Նշվում է, որ փետրվարին օրական արդյունահանվել է մինչև 32,37 մլն բարել նավթ՝ հունվարին արդյունահանված 32,65 մլն բարելի փոխարեն: Այնուամենայնիվ, Սաուդյան Արաբիան պահպանել է օրական մինչև 10,20 մլն բարել նավթի արդյունահանման մակարդակը: Իսկ նավթի արդյունահանման ամենամեծ կրճատումը գրանցվել է Իրաքում:

Նմանատիպ նյութեր