2944 դիտում
17:28 02-03-2021
ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության պետն ընդունել է ԱՄՆ արդարադատության դեպարտամենտի թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի վարչության տարածաշրջանային գրասենյակի ղեկավարին
Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության պետ Վարդան Վարդանյանն ընդունել է ԱՄՆ արդարադատության դեպարտամենտի թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի վարչության տարածաշրջանային գրասենյակի ղեկավար Ջենիֆեր Սվիդերին:
Հանդիպմանը քննարկվել են երկու կառույցների միջև համագործակցության հետ կապված հարցեր:
Մաքսանենգության դեմ պայքարի վարչության պետ Վարդան Վարդանյանը շնորհակալություն է հայտնել ամերիկյան գործընկերներին վարչությանը տրամադրված սարքավորումների համար և նշել, որ դրանք արդեն ծառայում են թմրամիջոցների և հոգեմետ նյութերի մաքսանենգությանը հակազդելու գործում:
Քննարկվել են նաև ԱՄՆ արդարադատության դեպարտամենտի թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի վարչության տարածաշրջանային գրասենյակի հետ համագործակցության արդյունքում ՊԵԿ շնագիտական կենտրոնում նախատեսվելիք բարեփոխումների վերաբերյալ մի շարք հարցեր:
Պայմանավորվածություն է ձեռք բերվելառաջիկայում ստորագրել երկու կառույցների միջև համագործակցության հուշագիր,ինչը նախատեսվում էր իրականացնել դեռևս մեկ տարի առաջ, սակայն համավարակի պատճառով հետաձգվել էր:
Երկու կառույցների ղեկավարները շեշտել են, որ 4 տարվա ընթացքում ձևավորվել է արդյունավետ փոխգործակցություն, որն ուղղված է տարածաշրջանում թմրամիջոցների ապօրինի շրջանառության հակազդմանը:
ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
475 դիտում
16:16 20-01-2025
Աշոցքի և Սիսիանի տարածաշրջաններում թույլ ձյուն է տեղում. Արթիկ-Ալագյազ ճանապարհին բուք է
952 դիտում
15:40 20-01-2025
Հորս և Սերժ Սարգսյանի կողմնակիցների միջև բարձր մակարդակում լարվածություն չկա. Լևոն Քոչարյան
727 դիտում
15:09 20-01-2025
2024թ.-ի ընթացքում 37 ծառայողի նկատմամբ նշանակվել է «ոստիկանությունից ազատում» կարգապահական տույժ