211652_close_icon
views-count2472 դիտում article-date 18:45 22-02-2019

Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության պետն ընդունել է ԱՄՆ-ի արդարադատության նախարարության թմրամիջոցների դեմ պայքարի վարչության աշխատակիցներին

Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության պետ Վարդան Վարդանյանն ընդունել է ԱՄՆ-ի արդարադատության նախարարության թմրամիջոցների դեմ պայքարի վարչության (DEA) Միջին Արևելքի տարածաշրջանային գրասենյակի ներկայացուցիչներին և նշված կառույցի Թբիլիսիի տարածաշրջանային գրասենյակի աշխատակիցներին: Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու կառույցների միջև առկա համագործակցությունը խորացնելու վերաբերյալ հարցեր, ինչպես նաև համատեղ իրականացված միջոցառումները և դրանց արդյունքում ձեռքբերված նշանակալի հաջողությունները թմրանյութերի միջազգային ապօրինի շրջանառությանը հակազդելու գործում: ԱՄՆ-ի Թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի վարչության աշխատակիցները բարձր են գնահատել Մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցների պրոֆեսիոնալիզմն ու իրենց աջակցությունն են առաջարկել թմրանյութերի դեմ պայքարի, մաքսային ծառայության աշխատակիցների վերապատրաստումների կազմակերպման, ինչպես նաև անհրաժեշտ սարքավորումներ ձեռք բերելու գործում: [b]ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին[/b]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր