211652_close_icon
views-count7025 դիտում article-date 22:24 26-04-2017

Ադրբեջանի գազը մեծ գործոն չէ. Պետրոս Թերզյան

Ադրբեջանն արդեն գործածել է իր նավթի պաշարների կեսից ավելին, և հեռու չէ այն օրը, որ այս երկիրն այդ առումով այլևս հետաքրքիր չի լինի գերտերությունների համար: Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի Ֆրանսիայի տեղական մարմնի ատենապետ, նավթային սեկտորի հանրաճանաչ մասնագետ, «Պետրոսթրաթեջ» խորհրդատվական կազմակերպության հիմնադիր Պետրոս Թերզյանը: «Անցած տարի Ադրբեջանը սեփական կարիքների համար Թուրքմենստանից գազ է գնել: Եթե կառուցվող գազատարով 2019 կամ 2020 թվականին գազ ուղարկի Եվրոպա, շատ երկար տարիներ կպահանջվեն, որպեսզի կատարված ներդրումները կարողանան ետ ստանալ: Ադրբեջանում գազի ունեցած ծավալները մեծ չեն. ունեցածից 6 մլրդ խորանարդը պլանավորվում է վաճառել Թուրքիային, 10 մլրդը՝ Եվրոպային, ինչը Եվրոպայի համար քաղաքական իմաստով ոչինչ է և այլընտրանք չէ: Մյուս կողմից՝ ադրբեջանցիները ստիպված են այդ գազը հասցնել Իտալիայի սահմանները, որովհետև արդեն ստորագրված պայմանագրերը շատ խիստ պայմաններ են թելադրում և հեռու են գազային պայմանագրերի տրամաբանությունից: Հետևաբար` Ադրբեջանի գազը մեծ գործոն չէ, հատկապես, որ ներդրումային առումով այն այնքան թանկարժեք ծրագիր է, որ շահույթը լինելու է անհամեմատ փոքր»,- հավելել է Պ. Թերզյանը: Պ. Թերզյանի խոսքով՝ ժամանակն անվերադարձ կերպով ի վնաս Ադրբեջանի է գործում, բայց դա չի նշանակում, որ դա հօգուտ մեզ է: «Որպեսզի այդ ժամանակը մեզ համար լինի շահավետ, մենք պետք է արդյունավետ աշխատենք՝ զարգացնելով մեր երկիրը»»,- ասել է Պ. Թերզյանը: [url=http://artsakhpress.am/arm/news/65614/adrbejani-gazy-mets-gortson-che-petros-terzyan.html]Artsakhpress.am[/url]

Նմանատիպ նյութեր