211652_close_icon
views-count370 դիտում article-date 12:43 04-05-2026

Տեր-Պետրոսյանը անշահարկելի պատմական գործոն է, իսկ դու միայն քո ծառայողական մեքենայի մեջ ես գործոն․ Տաթև Զորյան

Ալեն, Տեր-Պետրոսյանը կարող է և տանից դուրս չգալ, կարող է և գալ, բայց նա անշահարկելի պատմական գործոն է։ Իսկ դու միայն քո ծառայողական մեքենայի մեջ ես գործոն։ Բայց որ վաղը, մյուս օր խաղալիքը ձեռքիցդ վերցնեն, որտեղի՞ց դուրս չես գալու: Newsline.am-ի փոխանցմամբ, այս մասին նշել է ՀԱԿ վարչության անդամ Տաթև Զորյանը։

Հիշեցնենք՝ հարցին, թե ինչ կարծիք ունի նախընտրական, մեղմ ասած, կոշտ բանավեճի մասին, ՀՀ Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը պատասխանել է.

«Ինձ ամենևին չի հետաքրքրում բանավեճ կոչվող այդ բեմադրությունը: Շատ ավելի ինձ մտահոգում են հետընտրական շրջանի իրադարձությունները, որոնք կարող են ճակատագրական լինել մեր երկրի համար»։

Նմանատիպ նյութեր