6699 դիտում
23:12 25-04-2017
Պեֆրո Ագրամունդը մինչև շաբաթվա վերջ հրաժարական կտա
ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության անդամ Սամվել Ֆարմանյանը իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է, որ ԵԽԽՎ նախագահ Պեֆրո Ագրամունդը մինչև շաբաթվա վերջ հրաժարական կտա:
«ԵԽԽՎ հերթական նստաշրջանը Ստրասբուրգում ընթանում է աննախադեպ քաղաքական ճգնաժամի պայմաններում։ Վեհաժողովում ներկայացված բոլոր քաղաքական խմբերը համակարծիք են, որ մեր վաղեմի «բարեկամ», ԵԽԽՎ նախագահ Պեդրո Ագրամունդը կորցրել է իր վստահությունը վեհաժողովականների շրջանում։
Որպես ստեղծված աննախադեպ իրավիճակի քաղաքական հանգուցալուծում՝ Պեդրո Ագրամունդը պետք է հրաժարական տա։ Այդ մասին էր նաև վարման կարգով իմ արտահայտած տեսակետը։ Հուսով եմ՝ այն տեղի կունենա հենց այս նստաշրջանի ընթացքում, մինչև շաբաթավերջ»,- նշված է Սամվել Ֆարմանյանի ֆեյսբուքյան գրառման մեջ:
ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակութն անդամը նաև տեղեկացրել է, որ զուգահեռ, հասունանում է անչափ կարևոր մեկ այլ որոշում. կստեղծվի 3 անդամից բաղկացած միջազգային հեղինակավոր անկախ արտաքին հետաքննող հանձնաժողով՝ վեհաժողովին եզրակացություն ներկայացնելու ԵԽԽՎ-ում տեղ գտած կոռուպցիոն սկանդալների վերաբերյալ։
Նմանատիպ նյութեր
2218 դիտում
09:54 09-02-2017
Մինչև շաբաթվա վերջ պարզ կդառնան ՀՀԿ-ի համամասնական և ռեյտինգային ընտրացուցակների մանրամասները. «Ժողովուրդ»
4688 դիտում
13:37 08-08-2019
Վերին Լարսի անցակետում դարձյալ խցանում է. ճանապարհը դժվարանցանելի կլինի մինչև շաբաթվա վերջ
Այս բաժնից
415 դիտում
09:50 05-05-2024
Իսրայելի հյուսիսում օդային ռմբակոծման նախազգուշացում է հայտարարվել
418 դիտում
09:18 05-05-2024
Մակրոնը կարծում է, որ Եվրոպային Չինաստանը պետք է անվտանգության և կլիմայական խնդիրները լուծելու համար
643 դիտում
23:46 04-05-2024
Թել Ավիվում կրկին բողոքի ցույց է. մասնակիցները կոչ են անում արտահերթ ընտրություններ անցկացնել