2401 դիտում
09:54 09-02-2017
Մինչև շաբաթվա վերջ պարզ կդառնան ՀՀԿ-ի համամասնական և ռեյտինգային ընտրացուցակների մանրամասները. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ամենայն հավանականությամբ, մինչև շաբաթվա վերջ պարզ կդառնան առաջիկա խորհրդարանական ընտրություններում իշխող ՀՀԿ-ի համամասնական և ռեյտինգային ընտրացուցակների հիմնական մանրամասները, դա կորոշվի ՀՀ ԳՄ նիստում։
Մինչ այդ, ինչպես պնդում են «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները, ՀՀԿ-ում լուրջ հրմշտոց է սկսվել՝համամասնական ցուցակի անցողիկ հորիզոնականներում հայտնվելու համար։ Իրավիճակի թեժացմանն ավելի նպաստում է այն հանգամանքը, որ մի կողմից հաջորդ խորհրդարանը բաղկացած է լինելու ավելի քիչ թվով պատգամավորներից (առնվազն 101 պատգամավոր է լինելու), և բացի այդ՝ ՀՀԿ-ում շատ շատերը չգիտեն, թե ինչ է լինելու իրենց ճակատագիրը՝ ցուցակի ո՞ր համարում են լինելու կամ, ընդհանրապես, լինելու են, թե ոչ։ Մասնավոր զրույցներում ՀՀԿ-ականները պնդում էին, որ ամեն ինչ կախված է Սերժ Սարգսյանի որոշումից, իսկ նա էլ աշխատում է նախապես ոչ մեկին ոչինչ չասել։
«Ժողովուրդ»-ը հրապարակել էր, որ նախնական տեղեկություններով՝ ցուցակի առաջին եռյակում լինելու են Վիգեն Սարգսյանը, Տարոն Մարգարյանն ու Արփինե Հովհաննիսյանը»։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
4794 դիտում
10:08 14-01-2017
ՀՀԿ-ն ավարտել է իր համամասնական և ռեյտինգային ցուցակների կազմման աշխատանքները. «Փաստ»
3371 դիտում
10:48 11-02-2017
Այսօր պարզ կդառնա ՀՀԿ ռեյտինգային ցուցակով առաջադրվողների անունները. «Ժամանակ»
Այս բաժնից
1339 դիտում
08:00 10-12-2024
Քաղաքական կոնտեքստով ճնշումները շարունակվում են. «Փաստ»
5218 դիտում
10:30 09-12-2024
Ստեփանավանի բժշկական կենտրոնը հյուրընկալել է ճանաչված պրոֆեսոր Jules Schagen van Leeuwen-ին․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
1927 դիտում
09:07 07-12-2024
Ո՞վ կնշանակվի գլխավոր հարկադիր կատարող. «Փաստ»