Նոյեմբերյանում կայացած «Ի՞նչ, ո՞րտեղ, ե՞րբ» աշակերտական ինտելեկտուալ խաղի 16- րդ փառատոնը անցավ լարված ու անզիջում պայքարում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Երեկ՝ ապրիլի 23-ին, Նոյեմբերյանի ավագ դպրոցում կայացավ Նոյեմբերյանի Ինտելեկտուալ Կրթության Ակումբի / ՆԻԿԱ/ կողմից կազմակերպված «Ի՞նչ, ո՞րտեղ, ե՞րբ» աշակերտական ինտելեկտուալ խաղի 16- րդ փառատոնը:
Ինչպես նշեց ՆԻԿԱ ակումբի հիմնադիր նախագահ և խաղի անփոփոխ վարող Արմեն Ամիրաղյանը, այս տարին աննախադեպ է մասնակիցների քանակով, քանի որ Նոյեմբերյանի տարածաշրջանի դպրոցների 21 թիմերի և զորամասի թիմի հետ միասին փառատոնին մասնակցելու էր եկել նաև Դիլիջան քաղաքի 3 թիմեր:
Մրցումներն անցան լարված ու անզիջում պայքարում: Փառատոնում, արդեն 4-րդ անգամ հաղթող դարձավ Բերդավանի դպրոցի << Նեմեսիս>> թիմը, 2-րդ տեղը գրավեց Նոյեմբերյանի ավագ դպրոցի <<Ռոբերտ Աբաջյան>> թիմը, իսկ 3-րդ տեղը գրավեց Կողբի թիվ 2 դպրոցի <<Նժդեհ>> թիմը, որը միայն վարկանիշային միավորներով առաջ անցավ Ջուջևանի դպրոցի <<Լուսին>> թիմից: Փառատոնի լավագույն խաղացող ճանաչվեց Բերդավանի դպրոցի << Նեմեսիս>> թիմի ավագ Էրիկ Էզդանյանը, իսկ ամենաինտելեկտուալ աշակերտուհի, Նոյեմբերյանի ավագ դպրոցի <<Ռոբերտ Աբաջյան>> թիմի խաղացող Ամալյա Ամիրաղյանը:
Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի