Նոյեմբերյանում անցկացվեց «Ինչ, որտեղ, երբ» խաղի 18-րդ փառատոնը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Ապրիլի 12-ին Նոյեմբերյանի ավագ դպրոցում 18-րդ անգամ կայացավ «Ինչ, որտեղ, երբ» խաղի աշակերտական փառատոնը: Նոյեմբերյանի տարածաշրջանի դպրոցական 19 թիմերից բացի մասնակցում էին նաև սահմանամերձ զորամասի և Դիլիջանի ավագ դպրոցի երկու թիմեր: Ինչպես միշտ փառատոնն անցավ լարված ու անզիջում պայքարում:
Փառատոնի անցկացմանն աջակցել են Նոյեմբերյանի համայնքապետարանը, ավագանին, «Վորլդ Վիժն Հայաստան» միջազգային բարեգործական կազմակերպության «Հոգատարություն հանուն հավասարության» ծրագիրը և այլ կազմակերպություններ ու անհատներ:
Փառատոնի հաղթող դարձավ Դիլիջանի ավագ դպրոցի «Էկառա» թիմը: Երկրորդ և երրորդ հորիզոնականները համապատասխանաբար զբաղեցրին Ջուջևանի միջնակարգ դպրոցի «Լուսին» և Բերդավանի միջնակարգ դպրոցի «Նեմեսիս» թիմերը:
Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի