Աշակերտական փառատոն` Նոյեմբերյանում. լուսանկարներ
Տավուշի մարզի Նոյեմբերյան քաղաքի ավագ դպրոցում կայացավ «Ի՞Նչ, որտե՞ղ, ե՞րբ» խաղի արդեն ավանդական դարձած ամենամյա տարածաշրջանային աշակերտական փառատոնը, որը թվով 14-րդն էր: Փառատոնը կազմակերպում են Նոյեմբերյանի ավագ դպրոցը և Նոյեմբերյանի ինտելեկտուալ կրթության ակումբը:
Մասնակցում էին տարածաշրջանի 20 դպրոցների պատանի գիտակները: Այս անգամ փառատոնը նվիրված էր Հայոց մեծ եղեռնի 100-րդ տարելիցին և հարցաշարը նույնպես կազմված էր այդ թեմայով: 18 թիմերի մեջ հաղթող ճանաչվեց Բերդավանի «Նեմեսիս» թիմը: Զորամասի «Ասալա» թիմը երկրորդ տեղը հավասար միավորներով կիսեց Նոյեմբերյանի ավագ դպրոցի «Աղթամար» թիմի հետ: Փառատոնի լավագույն խաղացող ճանաչվեց «Նեմեսիս» թիմի անդամ Էրիկ Էզդանյանը:
Միջոցառումը նշանավորվեց նաև նրանով, որ փառատոնի ընթացքում տեղի ունեցավ վարդատունկ: